Սպորտ

Արթուր Ոսկանյանը նշանակվել է ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրեն

1 րոպեի ընթերցում

Արթուր Ոսկանյանը նշանակվել է ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նշանակվել է ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանը մարզչական կազմին ներկայացրել է նոր սպորտային տնօրենին:

Արթուր Ոսկանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի մինչև 17, 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում: Նա գլխավորել է նաև Երևանի «Բանանց» (խմբ. ներկայում «Ուրարտու») ակումբը՝ 2016/17 թվականներին:

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում