Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 16-ին այցելել է Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղի է ունեցել Ստոլտենբերգի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որին հաջորդել է կողմերի համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի օրակարգում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը  փետրվարի 15-ին  Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ավարտին հայտարարել էր, որ մեկնում է Թուրքիա՝ ավերիչ երկրաշարժերի հետևանքների հետ կապված համերաշխություն և աջակցություն հայտնելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am