Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Երկրաշարժից 119 ժամ անց Թուրքիայում 16-ամյա տղան ողջ է դուրս բերվել փլատակներից

Երկրաշարժից 119 ժամ անց Թուրքիայում 16-ամյա տղան ողջ է դուրս բերվել 
փլատակներից

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում երկրաշարժից 119 ժամ անց փլուզված շենքի փլատակներից 16-ամյա տղա է դուրս բերվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN Turk-ը՝ նշելով, որ փլատակից դուրս բերված Քամիլ Ջանը նորմալ վիճակում է եղել։

Փրկարարները հայտնել են, որ լսել են տղայի ձայնը և աշխատանքներն իրականացրել են այդ ուղղությամբ։ Տղան դուրս գալուց անմիջապես հետո հետաքրքրվել է, թե այսօր ամսի քանիսն է։

Քամիլ Ջանը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետագա հետազոտությունների համար։ 

Նշվում է, որ նրա որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել թուրք, ռուս և ղրղզ փրկարարներ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am