Հայաստանը ցամաքային սահմանով հումանիտար օգնությամբ բեռնատարներ է ուղարկել Թուրքիա
1 րոպեի ընթերցում
![Հայաստանը ցամաքային սահմանով հումանիտար օգնությամբ բեռնատարներ է ուղարկել Թուրքիա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/02/1103929.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը փետրվարի 11-ին ցամաքային սահմանով հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներ է ուղարկել Թուրքիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
«Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնությամբ բեռնատարները սահմանին հատել են Մարգարայի կամուրջը և ուղևորվում են երկրաշարժից տուժած շրջան»,- հայտնել է խոսնակը «Թվիթեր»-ի իր էջում։
Today #Armenia has sent humanitarian aid to #Turkey. Trucks with humanitarian aid have crossed the Margara bridge on the border and are on their way to the earthquake-stricken region.
— Vahan Hunanyan (@v_hunanyan) February 11, 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը առնվազն 20 հազար 655 է, վիրավորների թիվը՝ ավելի քան 80 հազար։ Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվածծ է ավելի քան 166 հազար մարդ։ 93 հազար մարդ տարհանվել է Թուրքիայի հարավային շրջանների աղետի գոտուց։