Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԱՄՆ-ն 85 մլն դոլար կհատկացնի Թուրքիային և Սիրիային երկրաշարժերի հետևանքների վերացման համար

ԱՄՆ-ն 85 մլն դոլար կհատկացնի Թուրքիային և Սիրիային երկրաշարժերի հետևանքների վերացման համար

 ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ վարչակազմը հայտարարել է երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային 85 մլն դոլարի արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայտարարությունը։

Ինչպես հետևում է փաստաթղթից, «ԱՄՆ-ն 85 մլն դոլար կտրամադրի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի  կապակցությամբ աճող հումանիտար կարիքները հոգալու համար»։ Գործակալությունը պարզաբանում է, որ միջոցները կուղղվեն մարդասիրական կազմակերպությունների գծով՝ երկու տուժած երկրներում «միլիոնավոր մարդկանց անհապաղ անհրաժեշտ օգնության մատակարարման համար»։

Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրուցը, որը երկրորդն էր վերջին 4 օրվա ընթացքում: Փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում։

Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել է 18 342 մարդ, վիրավորվել՝ 74 342-ը:

Սիրիայում տարերքի հիմնական հարվածն ընդունել են Հալեպի, Լաթաքիայի, Տարտուսի և Համայի նահանգները, որոնք գտնվում են երկրի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում երկրաշարժի զոհ է դարձել 1347 մարդ, տուժածների թիվը գերազանցել է 2200-ը: Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում զոհերի թիվն առնվազն 2030 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am