Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սարգիս Խանդանյանը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սարգիս 
Խանդանյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ընտրվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել են 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:

Ավելի վաղ Էդուարդ Աղաջանյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am