Սպորտ

Քանի մարզիկ դառնա Օլիմպիական չեմպիոն, այնքան նրանց անունով մարզադպրոցներ կկառուցվեն. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Քանի մարզիկ դառնա Օլիմպիական չեմպիոն, այնքան նրանց անունով մարզադպրոցներ կկառուցվեն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի քանի մարզիկ դառնա Օլիմպիական չեմպիոն, այնքան մարզադպրոց կկառուցվի Հայաստանում՝ նրանց անուններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Ես անձամբ խոստացել եմ, որ բոլոր այն մարզիկների անունով, որոնք կդառնան Օլիմպիական չեմպիոն, Հայաստանում մարզադպրոց կհիմնվի»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ Գյումրին սպորտային մայրաքաղաքն է: «Եվ ես խոստանում եմ՝ առաջիկա Օլիմպիական խաղերում քանի գյումրեցի նվաճի ոսկե մեդալ, մենք այդքան նոր անվանական մարզադպրոց կկառուցենք՝ ամբողջությամբ բյուջեի հաշվին»,-նշեց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց, որ հիմա Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց է կառուցում կառավարությունը: Այն այնպիսի ստանդարտով է կառուցվում, որ նույնիսկ հնարավոր լինի հյուրընկալել միջազգային մրցաշարեր:

Փաշինյանը հայտնեց՝ Արթուր Ալեքսանյանին խոստացել է՝ եթե նա մի անգամ էլ դառնա Օլիմպիական չեմպիոն, Շիրակի մարզի այլ բնակավայրում կամ այլ մարզում կլինի ևս մեկ մարզադպրոց՝ Արթուր Ալեքսանյանի անվամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում