Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Զելենսկին Մեծ Բրիտանիայում հանդիպել է Ռիշի Սունակի հետ, Զելենսկիին կընդունի նաև Բրիտանիայի թագավորը

Զելենսկին Մեծ Բրիտանիայում հանդիպել է Ռիշի Սունակի հետ, Զելենսկիին կընդունի նաև Բրիտանիայի թագավորը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լոնդոն: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից ի վեր սա նրա առաջին այցն է Մեծ Բրիտանիա: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Sky News» պարբերականից:

Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ ժամանել է Դաունինգ Սթրիթ 10 (Մեծ Բրիտանիայի վարչապետերի պաշտոնական նստավայր): Լրագրողների հետ զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է Մեծ Բրիտանիային ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

Ըստ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության՝ կողմերը կքննարկեն Բրիտանիայի օգնությունն Ուկրաինային: Լրատվամիջոցը նշում է, որ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո Զելենսկին ելույթ կունենա բրիտանական խորհրդարանի առջև, ինչպես նաև կայցելի Բրիտանիայում վերապատրաստում անցնող ուկրաինացի այն զինվորականներին:

Պարբերականը տեղեկացնում է, որ Բուքինգհեմյան պալատում Ուկրաինայի նախագահին կընդունի նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս 3-րդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am