Քաղաքականություն

Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքի բացելու հարցով «դիվանագիտական ճակատամարտը» լավ է տանում

2 րոպեի ընթերցում

Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքի բացելու հարցով «դիվանագիտական ճակատամարտը» լավ է տանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը չլինի սովորական երևույթ։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ նոր գործողություններ են արվում Լաչինի միջանցքը բացելու համար, որի փակը լինելը, կարծես թե, սովորական է դարձել, Սիմոնյանը պատասխանեց, որ նախ և առաջ պետք է թույլ չտալ, որ դա դառնա սովորական երևույթ։

«Այդ առումով, միգուցե, ինչ-որ մարդկանց համար ինչ-որ չափով սովորական է, բայց աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական։ Կարող եմ ասել, որ աշխարհում կա կոնսենսուս (մինուս մեկ-երկու կարծիք), որ ,այո, Լաչինի միջանցքը պետք է բացվի, որ Լաչինի միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանը և Ռուսաստանը, և մենք շարունակելու ենք աշխատանքներն այդ ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սիմոնյանը։

Հարցին, թե արդյոք լինելու են որևէ հստակ գործողություններ Լաչինի միջանցքի բացման հարցում, Սիմոնյանը որպես օրինակ բերեց Ադրբեջանի գործողությունները Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ ի օգուտ նրանց միջազգային տարբեր կառույցներում բանաձևեր և փաստաթղթեր էին ընդունվում, ինչը հետագայում ունեցավ հետևանքներ։

«Տեսեք, երբ ժամանակին Ղարաբաղյան պատերազմը ավարտվեց և Ադրբեջանը տարբեր միջազգային կառույցներում տարբեր փաստաթղթեր էր ստանում, տարբեր ձևով ֆիքսում էր իրավիճակը ի օգուտ իրենց, մենք մտածում էինք, որ դրանք ուղղակի կոչեր են։ Ոչ, դրանք շատ կարևոր փաստաթղթեր են և ունենում են կոնկրետ հետևանքներ։ Վստահ եղեք, որ, ըստ իս, դիվանագիտական առումով այս «ճակատամարտը» բավականին լավ ենք տանում»,- եզրափակեց Սիմոնյանը։

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում