Սպորտ

Հայաստանի մարմնամարզության ընտրանին Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարմնամարզության ընտրանին Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնում է Թբիլիսի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին այսկերպ սկսում է նախապատրաստվել փետրվարին վերջին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Բացի մեծահասակներից հավաքին մասնակցում են նաև տարբեր տարիքային ընտրանիների ներկայացուցիչներ, ինչպես նաև աղջիկների հավաքականի ներկայացուցիչներ:

Ուսումնամարզական հավաքը կտևի 14 օր: Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը կկայանա փետրվարի 23-26-ը Գերմանիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում