Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

Նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 59 կմ հյուսիս-արևելք 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Վերջին 24 ժամվա ընթացքում սա Թուրքիան ցնցած երկրորդ ուժգին երկրաշարժն է:

Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 6 մագնիտուդով հետցնցում:

Նոր ցնցումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:

Փետրվարի լույս 6-ի  գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել 5385 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]