Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնում։

«Այս պահի դրությամբ զոհվել է 912 մարդ, վիրավորվել է 5385 մարդ, փրկվել է 2470 մարդ»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ դժվար է կանխատեսել զոհերի վերջնական թիվը։

«Մենք հույս ունենք այս աղետը հաղթահարել նվազագույն մարդկային կորուստներով», - հավելել է Էրդողանը։

Նա նաև հայտնել է, որ տարբեր քաղաքներում փլուզվել է 2818 շենք։

Երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում առավոտյան ժամը 04:17-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 37 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժին հաջորդել են 4 տասնյակ հետցնցումներ։ Ցնցումները զգացվել են Սիրիայում, Լիբանանում, Իրաքում և Իսրայելում։

Երկրաշարժից լրջորեն տուժել են սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 326-ի, վիրավորվել է 1042 մարդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am