Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի, ավելի քան 2383 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

Գործակալությունը, հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը, նաև հաղորդում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիա ուղարկել 370 փրկարարից բաղկացած մի խումբ, որը պետք է օգնի վերացնել երկրաշարժի հետևանքները և աջակցություն ցուցաբերի որոնողափրկարարական աշխատանքներում:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, 639 մարդ վիրավորվել է: Սիրիայի ընդդիմությունը երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել: