Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել

Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո 
ավելի քան 40 միգրանտի է փրկել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը որոնողափրկարարական գործողություն է իրականացնում Էգեյան ծովի Լերոս կղզուց հարավ-արևելք ընկած ծովային շրջանում՝ միգրանտներ տեղափոխող նավակի նավաբեկությունից հետո. փրկվել է 41 մարդ, հայտնաբերվել են մահացած երեխա և կին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել Է Աթենքի նորությունների գործակալությունը՝ AMNA-ն:

Փրկվածներից վեց երեխա և երկու մեծահասակ տեղափոխվել են հիվանդանոց, ևս 33 մարդ տեղափոխվել է կղզու նույնականացման կենտրոն: Փրկվածների մեջ շատ են նորածիններն ու երեխաները։

Մինչ այժմ հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվել խորտակված նավակում։ Որոնումները վարում են առափնյա պահպանության երեք մոտորանավակ և «Սուպեր Պումա» ուղղաթիռը։

Տեղում գերակշռում է վատ եղանակը և ուժեղ քամին՝ մինչև 6 բալ Բոֆորտի սանդղակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am