Սպորտ

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Դինամո» մարզահամալիրում 5-օրյա պայքարից հետո հայտնի են դարձել Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնությանն այս տարի մասնակցում էր 95 մարզիկ, կանանց առաջնությանը՝ 14 մարզուհի:

Ըստ քաշային կարգերի՝ Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոններ դարձան հետևյալ մարզիկները․ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Հենրիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Արթուր Ղազարյան (60 կգ), Արթուր Շախպազյան (63,5 կգ), Արարատ Հարությունյան (67 կգ), Զավեն Գալստյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Անուշավան Մխիթարյան (92 կգ), Դավիթ Չալոյան (92+ կգ)։

Կանանց առաջնության չեմպիոններն են Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ):

Կանանց և տղամարդկանց հավաքականներն առաջիկա օրերին կսկսեն ուսումնամարզական հավաքները:

Հետևեք մեզ Ինստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում