Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների հետ թուրքական Կարս քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել է համագործակցության եռակողմ ձևաչափը, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացումը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Ջուանշեր Բուրչուլաձեն, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանային զարգացման և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։

Ուշադրություն Է հատկացվել համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությանը, ինչն Է՛լ ավելի Է մոտեցնում երեք երկրների զինվորականներին և ամրապնդում նրանց միջև հարաբերությունները»,-  այսօր հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Բուրչուլաձեն, Աքարը և Հասանովը ևս մեկ անգամ ընդգծել են եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը, որը ծառայում է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը, հավելել են գերատեսչությունում։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Թուրքիայում է գտնվում որպես բազմազգ «Ձմեռային զորավարժություններ-2023»-ի պատվավոր հյուր: Կարսի նահանգում անցկացվող զորավարժություններին մասնակցում են 17 երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իտալիայից ժամանած զինվորականներ։ Վարժանքների նպատակն է ամրապնդել մարտական ​​հմտությունները ձմեռային պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]