Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հնագիտական պեղում­ները Շիրակում հնարավորություն են տալիս հետևել Ք.ա. IX- VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին

Հնագիտական պեղում­ները Շիրակում հնարավորություն են տալիս հետևել Ք.ա. IX-
VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի գործընկերների հետ պեղումներ են իրականացրել Ջրաձորի ամրոց-բնակավայրում:

Ջրաձոր 3.jpg (526 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, պեղումների արդյունքում բացահայտվել են որոշակի համա­դրե­լի իրողություններ Շիրակի՝ Ք.ա. IX-VIII դդ. իրարից հեռու տեղադրված բնակա­վայ­րերում:

Ազատան 1.jpg (161 KB)

«Ջրաձորի N 5 կացարանի տափանված հատակի վրա բացվել են սաջ և աղորիք­ներ: Նույն տե­ղում հայտնաբերվել է հոր՝ լցված Ք.ա. IX-VIII դարերին բնորոշ առար­կա­նե­րով: Պատկերը նույնն է Ազա­տանի ամրոցի պարսպին հարող համաժամանակյա կացարա­նում և Շիրակավանի ամրոցում: Նման ընդհանրություն­ների առ­կա­յությունը տար­բեր հուշար­ձաններում թույլ է տալիս եզրակաց­նել, որ Ք.ա. VIII դ. երկու ամրոցները և բնակավայրերը են­թարկվել են հարձակման: Եթե Ազա­տանի բնա­կավայ­րում այն արտահայտվել է խոշոր հրդե­հով, ապա Ջրաձորի ամրոց-բնա­կա­վայրում և Շիրակավանի ամրոցում հայտնա­բերվել են ուրարտական ջարդված և ծռված զենքեր, պարսպի մեջ մտած նե­տասլաքներ: Այս իրողու­թյուն­ների համա­դրումը Շիրակում գտնվող ուրարտական երկու արձանագրությունների տվյալների հետ թույլ է տալիս դիտարկել ուրարտական զորքերի հյուսիսից հարավ-արևելք և հարավ-արևմուտք, այնուհետև Ախուրյան գետի ավազանով դեպի Արարատյան դաշ­տ շարժման ուղ­ղությունները»,- ասել է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Հայրապետյանը:

Ազատան 2.jpg (919 KB)

Ըստ նրա՝ Ջրաձորի և Ազատանի պեղում­ներով հնարավորություն է ստեղծվել հետևել Շիրակում Ք.ա. IX-VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին։ Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ի օրոք դեպի Էրիախի երկիր կատարված ռազմական գործողությունների երթուղին, ըստ գրավոր աղբյուրների, նշմարվում էր, սակայն բացակայում էին դրանց հնագիտական հիմնավորումները։

Ազատան 4.jpg (739 KB)

«Շիրակի Ք.ա. 1-ին հազարամյակում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադրության հետազոտությունը հնարավորություն է տալիս հետևել Ուրարտական պետության ընդարձակման տրամաբանությանը։ Այս առումով, բացի հնագիտական նշանակությունից, տվյալներ են կուտակում նաև ուրարտագիտության համար»,- նշել է Արմեն Հայրապետյանը:

Ջրաձոր 2.jpg (64 KB)

Ջրաձորի հուշարձանի հնագիտական հետազոտությունները սկսվել են «Շիրակի պաշտպանական կառույցների հետազոտություն» թեմատիկ ծրագրի շրջանակներում: Այնուհետև արշավախումբը գործել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի արշավախմբի համատեղ ֆինանսավորմամբ։

Ջրափի.jpg (100 KB)

Ջրաձորի և Ազատանի ամրոց-բնակավայրերի պեղումների արդյունքների մասին հոդվածներ, հաղորդումներ են տպագրվել հայկական և արտասահմանյան պարբերականներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]