Տարածաշրջանային

Թեհրանի ոստիկանապետը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից

1 րոպեի ընթերցում

Թեհրանի ոստիկանապետը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ոստիկանությունը ձերբակալել է առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացնող անձին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի ոստիկանապետ, գեներալ Հոսեին Ռահիմիին:

Ռահիմին նշել է, որ հարձակվողն այսօր առավոտյան մտել է դեսպանության շենք և հրազենից կրակ է բացել: Միջադեպի հետևանքով 1 մարդ սպանվել է, ևս 2-ը՝ վիրավորվել:

Թեհրանի ոստիկանապետը նշել է, որ հարձակվողը շենք է մտել իր երկու երեխաների հետ: Նախաքննության ժամանակ որպես հրաձգության շարժառիթ հարձակվողը նշել է «անձնական և ընտանեկան խնդիրներ»:

Daily Sabah լրատվամիջոցն իր հերթին հաղորդում է, որ ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության՝ հարձակվողը զինված է եղել Կալաշնիկովի ավտոմատով: Երկու վիրավորների վիճակը բավարար է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում