Քաղաքականություն

Եգիպտոսի նախագահը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի նախագահը տարածաշրջանային այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային այցի շրջանակներում առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը:

«Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցով առաջիկա օրերին գալիս է Հայաստան»,-ասաց Մարգարյանը:

Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում:

Հայաստան այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Վարչության պետի խոսքով՝ սա երկար սպասված այց է, նախաձեռնությունը, հրավերը եղել է հայկական կողմից: Այս այցին նպաստել է նաև նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Եգիպտոս. Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսի (COP-27) շրջանակներում այդ մասին ևս խոսվել է: Աղասի Մարգարյանի խոսքով՝ նախագահի այդ այցը հնարավորություն է տվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանին էլ ավելի մեծ ջանքեր ներդնել, որ այցը ստացվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում