Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ռուս զբոսաշրջիկներին այլևս մեկ տարուց ավելի ժամկետով Շենգենյան վիզաներ չեն տրամադրում

Ռուս զբոսաշրջիկներին այլևս մեկ տարուց ավելի ժամկետով Շենգենյան վիզաներ չեն տրամադրում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև դյուրացված վիզային ռեժիմի մասին համաձայնագրի չեղարկումից հետո եվրոպական երկրների հյուպատոսությունները դադարեցրել են ռուսաստանցիներին ավելի քան մեկ տարի ժամկետով Շենգենյան վիզաների տրամադրումը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ վկայակոչելով տուրօպերատորների տեղեկատվությունը։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: «Վիզաների հետ կապված գործընթացը լրջորեն խստացվել է թե՛ ժամկետների, թե՛ պահանջվող փաստաթղթերի առումով: Բայց ամենատհաճը տրվող վիզաների կարճ ժամկետն է: Եթե ավելի վաղ ռուսաստանցիները երկու, երեք և հաճախ հինգ տարով վիզաներ էին ստանում, ապա այժմ բազմակի մուտքի վիզաներ կարող են ձևակերպել առավելագույնը վեց ամսով կամ մեկ տարի ժամկետով: Վիզաների հետ կապված ոչ հարուստ պատմություն ունեցողներին կտրվի միայն միանգամյա վիզա՝ ուղևորության տևողությամբ»,- նշում են տուրօպերատորները։

Միևնույն ժամանակ, ըստ տուրիստական ​​ընկերությունների, վիզաների գործողության ժամկետները, ինչպես եղել Է ավելի վաղ, կախված չեն դիմողի «վիզային պատմությունից»։ «Մարդը կարող է մի քանի երկարաժամկետ վիզա ունենալ իր անձնագրում և լավ վիզային պատմություն: Բայց նրան նոր վիզա կտրվի ընդամենը վեց ամսով:

Մյուսները կարող են նախկինում երկու «կարճ» վիզա ունենալ, բայց, ի վերջո, նրանք կստանան բազմակի մուտքի վիզաներ՝ մեկ տարով: Զբոսաշրջիկները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ չնայած եվրոպական երկրներ հաճախակի այցելություններին՝ նրանք կարող են վիզա ստանալ ավելի կարճ ժամկետով, քան պահանջում են»,- նշում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում են տուրօպերատորները, վիզա ստանալն իրատեսական է, եթե ներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու քաղվածքները: Զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն շրջագայության հավաստագիր, հյուրանոցի և երկկողմ ավիատոմսերի ամրագրում, աշխատանքի վայրից տեղեկանք, բանկային քաղվածք և այլ փաստաթղթեր:

«Ըստ տուրիստական ​​ընկերությունների՝ Մոսկվայում Շենգենյան վիզա ստանալու համար կպահանջվի միջին հաշվով 2,5-3 շաբաթ: Առաջվա պես ռուսաստանցիներից փաստաթղթեր են ընդունում Շենգենյան վիզայով այնպիսի երկրներ տուրիստական ​​ուղևորությունների համար, ինչպիսիք են Ավստրիան, Հունաստանը, Խորվաթիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Հունգարիան, Սլովենիան, Շվեյցարիան:

Ավելի հավանական է, որ երկարաժամկետ վիզաներ ձեռք բերվեն Ֆրանսիայի և Իտալիայի հյուպատոսարաններում: Ավստրիան, Հունգարիան և Սլովենիան սովորաբար տալիս են միանգամյա վիզաներ: Հունաստանի հյուպատոսությունը տալիս Է կարճաժամկետ և միանգամյա մուտքի վիզաներ», - նշում են ասոցիացիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am