Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և «Թյուրքական պետությունների կազմակերպության» շրջանակներում համագործակցության հետ կապված հարցեր։