Տարածաշրջանային

Անթալիայում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

1 րոպեի ընթերցում

Անթալիայում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիա քաղաքում Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստի շրջանակներում կայացել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եռակողմ հանդիպումը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը կարծիքներ են հնչել տարածաշրջանում տիրող իրավիճակի, էներգետիկայի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության շուրջ, ինչպես նաև ընդծվել է տարածաշրջանի ընդհանուր զարգացման գործում էներգետիկ և տրանսպորտային նախագծերի նշանակալի ներդրումը։

Կողմերը ընդգծել են, որ պետք է ձեռնպահ մնալ քայլերից, որոնք ներկա փուլում կարող են վնասել տարածաշրջանային կայունությանը և լարվածություն առաջացնել։ Միաժամանակ նրանք նշել են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում