Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, ոչ թե Հայաստանի կառավարությունը. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, ոչ թե Հայաստանի կառավարությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխանության դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարություն չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում:

«Այսօր մեր խնդիրն է, որ մենք աջակցենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում, շարունակի մնալ հայ, իրեն համարի հայ, ղարաբաղցի, արցախցի և հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում։ Մեծ հաշվով, դեռ 2018 թվականից մեր դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարությունը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և հարաբերությունները։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի և պետք է հաղորդակցության մեջ լինի, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում