Տարածաշրջանային

Թուրքիան Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում թույլ չի տա. Թուրքիայի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում թույլ չի տա. Թուրքիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնումը ներկայիս 6 մղոնից ավելի, ինչպես նաև թույլ չի տա տարածաշրջանում ի վնաս Անկարայի ստատուս քվոյի ձևավորումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարը Աթենքին հորդորել է հրաժարվել «սխալ հաշվարկներից» և տարածաշրջանում էսկալացիայի նոր փուլերի չձգտել։

Աքարը շարունակել է սպառնալ Հունաստանին և հորդորել հիշել պատմության դասերը:

«Աթենքը պետք է հիշի պատմության դասերը: Թուրքիան չի տրվում հունական կողմի սադրանքներին, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա, որ տարածաշրջանում ձևավորվեն այնպիսի պայմաններ, որոնք ոտնահարում են թուրքական կողմի իրավունքները»,-նշել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում