Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Amazon-ը նախատեսում է կրճատել ավելի քան 18 հազար աշխատատեղ

Amazon-ը նախատեսում է կրճատել ավելի քան 18 հազար աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Amazon ընկերությունն ավելի քան 18 հազար աշխատատեղ կկրճատի. սա ընկերության պատմության մեջ աշխատուժի ամենամեծ կրճատումն է և ավելին է, քան պլանավորել Էր նախապես: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։

Աշխատակիցներին ուղղված ուղերձում ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնդի Ջեսին հայտնել է, որ կրճատումները կվերաբերեն Amazon-ի կորպորատիվ աշխատակիցներին՝ հիմնականում մանրածախ առևտրի ստորաբաժանմանը և մարդկային ռեսուրսների գործառույթներին, ինչպիսին է կադրերի հավաքագրումը:

«Amazon-ը նախկինում կարողացել Է հաղթահարել անորոշ և դժվարին տնտեսական ժամանակները և կշարունակի դա անել: Առաջիկա փոփոխությունները կօգնեն մեզ իրագործել երկարաժամկետ հնարավորությունները ծախսերի ավելի բարենպաստ կառուցվածքի դեպքում», - ասել է Էնդի Ջեսին:

Սեպտեմբերի վերջի դրությամբ ընկերությունում աշխատում էր ավելի քան 1.5 միլիոն մարդ, ինչը նշանակում է, որ վերջին կրճատումները կազդեն հաստիքակազմի 1,2%-ի վրա: Ավելի վաղ Amazon-ը նախատեսում էր կրճատել շուրջ 10 հազար աշխատատեղ։

Amazon-ի ներդրողները դրական են արձագանքել մոտալուտ կրճատումներին՝ համարելով, որ դա կարող է մեծացնել շահույթը. the Wall Street Journal-ի կողմից այս տեղեկությունը տարածելուց հետո չորեքշաբթի ավելի ուշ ընկերության բաժնետոմսերը 1.7 %-ով թանկացել են: Վերջին 12 ամիսների ընթացքում դրանց արժեքը նվազել էր 48%-ով։-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]