Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հացահատիկի գործարքի ժամանակաշրջանում արտահանվել է ավելի քան 16 միլիոն տոննա ուկրաինական պարեն

Հացահատիկի գործարքի ժամանակաշրջանում արտահանվել է ավելի քան 16 միլիոն տոննա ուկրաինական պարեն

 ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական նավահանգիստներից հունվարի 3-ին դուրս Է եկել 92 հազար տոննա ցորենով և արևածաղկի քուսպով բեռնված երկու չորաբեռնատար նավ, հաղորդել Է Համատեղ համակարգման կենտրոնը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակներում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը տասը նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից՝ 467 090 տոննա հացահատիկով և պարենային այլ ապրանքներով բեռնված», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հունվարի 3-ին Velvet (57 հազար տոննա ցորեն) և Super Odegaard (35 հազար տոննա արևածաղկի քուսպ) նավերը դուրս են եկել Ուկրաինայի նավահանգիստներից և ուղևորվել համապատասխանաբար Բանգլադեշ և Չինաստան։

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը ուկրաինական մթերքներով բեռնված չորաբեռնատար նավեր են մեկնել Չինաստան, Թուրքիա, Իսրայել, Թունիս, Նիդերլանդներ, Իսպանիա և Բելգիա։ Համատեղ համակարգման կենտրոնը հայտնել է, որ ութ նավ սպասում է Ուկրաինայի նավահանգիստներ մտնելու թույլտվության, բեռնված 27 չորաբեռնատար նավ սպասում է նշանակման վայր մեկնելուն:

«Հունվարի 3-ի դրությամբ ուկրաինական երեք նավահանգիստներից արտահանված հացահատիկի և գյուղատնտեսական այլ ապրանքների ընդհանուր ծավալը կազմում է 16 432 665 տոննա։ Ընդամենը ներկա դրությամբ թույլատրվել է շարժվել 1232 նավի, որոնցից 612-ը ժամանել են ուկրաինական նավահանգիստներ, 620-ը՝ դուրս են եկել», - ամփոփել են Համատեղ համակարգման կենտրոնում։ Հացահատիկի ստամբուլյան նախաձեռնությունը համաձայնեցվել է 2022 թվականի հուլիսին ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am