Տարածաշրջանային

Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նախապատրաստման մասին

2 րոպեի ընթերցում

Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նախապատրաստման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան աշխատում է Մոսկվայի հետ Անկարայի և Դամասկոսի արտգործնախարարների միջև ծրագրված բանակցությունների ամսաթվի շուրջ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Sabah թերթը:

«Ռուսաստանն առաջարկեց արտգործնախարարների հանդիպման ժամկետ, բայց դա մեզ հարմար չէր: Մենք աշխատում ենք ամսաթվերի նոր առաջարկների շուրջ։ Ես ասել եմ, որ եռակողմ հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, նրանք պետք է սկսեն կենտրոնանալ արդյունքների վրա: Դուք նշանակեք ամսաթիվը և որոշեք, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու մինչ այդ ամսաթիվը: Մենք կիրականացնենք նախապատրաստումը։ Հանդիպումներ կանցկացվեն փորձագետների մակարդակով»,-թերթի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն:

«Անելիքներ կան հետախուզության կամ պաշտպանության նախարարների մակարդակով քննարկված հարցերը կոնկրետ քայլերի վերածելու ուղղությամբ։ Դրանք չեն լինելու մեկօրյա կամ տարբեր մակարդակներում անցկացվող մեկանգամյա հանդիպումներ: Չի կարելի ակնկալել, որ Սիրիայի վերաբերյալ բոլոր որոշումները կընդունվեն եռակողմ հանդիպման ժամանակ։ Այս ամենը քայլեր են առաջիկա ժամանակահատվածում զգայուն հարցերի շուրջ վստահության հաստատման և համագործակցության կոնկրետացման ուղղությամբ»,-հավելել է նա:

Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում եռակողմ բանակցություններ էին անցկացրել՝ քննարկելու սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները:

Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները Անկարայի և Դամասկոսի միջև 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցություններն էին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում