Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Եվրագոտում նոյեմբերին գնաճը տարեկան հաշվարկով  նվազել է մինչև 10,1%

Եվրագոտում նոյեմբերին գնաճը տարեկան հաշվարկով  նվազել է մինչև 10,1%

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրագոտում տարեկան հաշվարկով գնաճը նոյեմբերին նվազել է մինչև 10,1%՝ նախորդ ամսվա 10,6%-ից, հայտնել է Եվրամիության վիճակագրական գործակալությունը: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչեով ТАСС գործակալությանը։ Եվրագոտու բոլոր 27 երկրներում տարեկան հաշվարկով գնաճի մակարդակը հոկտեմբերի 11,5%-ից նոյեմբերին նվազել է մինչև 11,1%-ի։

Գնաճի ամենաբարձր ցուցանիշը՝ 23,1 %, արձանագրվել է Բելգիայում, երկրորդ տեղում են Մերձբալթյան պետությունները՝ 21,4%։ Եվրոպական  կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշը 2% գնաճն է: Ավելի վաղ աշնանային տնտեսական կանխատեսման մեջ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ 2022 թվականի չորրորդ եռամսյակում և 2023 թվականի առաջին եռամսյակում Եվրամիությանը ռեցեսիա է սպասվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am