Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Էրդողանը հայտարարել Է, որ Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Ասադի մասնակցությամբ

Էրդողանը հայտարարել Է, որ Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել 
Ասադի մասնակցությամբ

 ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան հանդես է գալիս Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի համատեղ քայլերի օգտին, երբ խոսքը վերաբերում է Սիրիայում ցամաքային նոր հակաահաբեկչական գործողություն անցկացնելու Թուրքիայի ծրագրերին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է թուրքական «Anadolu» գործակալությունից:

«Դրա համար անհրաժեշտ է կազմակերպել այդ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, այնուհետև պաշտպանության նախարարների հանդիպումներ։ Այդ քննարկումների արդյունքներով կարելի է խոսել ղեկավարների հանդիպման մասին: Ես պարոն Պուտինին առաջարկել եմ դա, և նա դրականորեն Է ընդունել այդ նախաձեռնությունը: Դա մի շարք բանակցությունների սկիզբ կդնի», - ասել է Էրդողանը: Էրդողանը նաև ուշադրություն է հրավիրել Սիրիայի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի քայլերի համակարգման վրա: Նա նշել է, որ ,Մոսկվայի հետ քայլերի համակարգումը նոր երևույթ չէ:

Իր հերթին ,Интерфаксե գործակալությունը հաղորդում է, որ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու Եվրամիության կոչը՝ Էրդողանը հայտարարել Է, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը «երկխոսության մասնակից չէ» և «չի կարող վերահսկել Մոսկվայի հետ հարաբերությունները»: Նոյեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարող են սկսել բարելավվել այնպես, ինչպես դա տեղի Է ունենում Անկարայի և Կահիրեի միջև:  Էրդողանը նախկինում սերտ հարաբերություններ է պահպանել Սիրիայի նախագահ Ասադի հետ։ Իրավիճակը փոխվել Է Սիրիայում քաղաքացիական պատերազմh սկսվելուց հետո, երբ թուրք առաջնորդն իր աջակցությունը հայտնեց Ասադի հակառակորդներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am