Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ առանց նախապայմանների

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ 
առանց նախապայմանների

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիան դատապարտում է երթևեկության խոչընդոտումը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքով, ինչը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի տեղի բնակչության համար։ Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լեռնային Ղարաբաղ ելումուտն ու մատակարարումները՝ միաժամանակ հարգելով այնտեղ ապրող բնակչության իրավունքները», - նշվում է հայտարարությունում։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ հարկավոր է պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, համաձայն որոնց «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը ևս անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am