Տնտեսություն

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվարից հոկտեմբեր կազմել  է 10 մլրդ 885 մլն ԱՄՆ դոլար. աճը 66.4 տոկոս է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվարից հոկտեմբեր կազմել  է 10 մլրդ 885 մլն ԱՄՆ դոլար. աճը 66.4 տոկոս է

ԵՐԵՎԱՆ,7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2022-ի հոկտեմբերին կազմել է 1 մլրդ 556 մլն ԱՄՆ դոլար կամ 6 մլրդ 277 մլն դրամ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Դոլարային արտահայտությամբ աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 91% է: 2022-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 10 մլրդ 885 մլն ԱՄՆ դոլար կամ 47 մլրդ 229 մլն դրամ: Աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, դոլարային արտահայտությամբ, 66.4% է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում