Միջազգային

Շրի Լանկան կբարձրացնի տուրիստական այցագրերի արժեքը

1 րոպեի ընթերցում

Շրի Լանկան կբարձրացնի տուրիստական այցագրերի արժեքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի իշխանությունները որոշում են ընդունել դեկտեմբերի 1-ից բարձրացնել տուրիստական այցագրերի արժեքը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Այսպես, 180 օր գործողության ժամկետով մուտքի Էլեկտրոնային թույլտվության համար վճարը 35 դոլարից կավելանա մինչև 50 դոլար՝ չափահաս զբոսաշրջիկի համար, հաղորդել են Մոսկվայում Շրի Լանկայի դեսպանությունում և «Ինտուրիստ»-ում:

Նույնքան գումար պետք Է վճարել 30 օր գործողության ժամկետով էլեկտրոնային թույլտվության համար՝ կրկնակի այցելության հնարավորության դեպքում: Առցանց էլեկտրոնային թույլտվություն ձևակերպելիս կպահանջվի օտարերկրյա բանկի քարտ կամ այդ ծառայությունը կարելի Է ստանալ տուրօպերատորներից ուղեգրի ամրագրման դեպքում: Տուրիստական այցագիրը ժամանելուն պես ստանալու դեպքում դրա համար հարկավոր է վճարել 60 դոլար՝ նախկին 40 դոլարի փոխարեն: Մինչև 12 տարեկան երեխաների համար մուտքի թույլտվությունը ձևակերպում են անվճար: Շրի Լանկա Է թռչում երկու ռուսաստանյան ավիաընկերություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում