Հասարակական

Երիտասարդներին պետք է կրթել հենց Իսակովի օրինակով. ԵՊՀ-ում կայացավ լեգենդար ծովակալի մասին ֆիլմի պրեմիերան

3 րոպեի ընթերցում

Երիտասարդներին պետք է կրթել հենց Իսակովի օրինակով. ԵՊՀ-ում կայացավ լեգենդար ծովակալի մասին ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում կայացավ Խորհրդային Միության հերոս, Խորհրդային Միության նավատորմի լեգենդար ծովակալ Հովհաննես Իսակովի կյանքին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծովակալի մասին ֆիլմ ստեղծելու գաղափարով հանդես է եկել «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը, ինչպես նաև ֆիլմի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Արթուր Սողոմոնյանը, ով իր առջև նպատակ էր դրել վավերագրական ֆիլմերի շարք ստեղծել ծագումով հայ հինգ ԽՍՀՄ մարշալների մասին:

Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ Արմայիս Կամալովի խոսքով՝ Իսակովի կյանքի ուղին հեշտ չէր. լինելով ծովակալ՝ տառապում էր ծովային հիվանդությամբ, սակայն խիզախության ու տոկունության շնորհիվ նա իր ողջ կյանքը նվիրեց իր սիրելի ծովին։

«Իսակովը ևս մեկ օրինակ է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության համար, ովքեր պետք է իմանան, թե մեր պատմության ընթացքում ինչ մարդիկ են եղել, ինչ հերոսական իրադարձություններ են կապված եղել այդ անունների հետ: Ծովակալ Իսակովը ականավոր մարդ էր, որի մասին կարելի է խոսել և՛ որպես հրամանատար, և՛ որպես գիտնական, և՛ որպես գրող: Ադմիրալը եղել է խիզախ մարդ, ով թեև 1942 թվականին Տուապսեի տակ հրետակոծության է ենթարկվել և կորցրել է ոտքը, շարունակել է ծառայությունը: Իսակովը նաև մեծ ներդրում է ունեցել գիտության մեջ, եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ և իր լուրջ աշխատանքներից մեկը ծովային ատլասն է, որն մինչ այժմ ակտուալ է: Իսակովը նաև գրող է եղել, եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Նա գրել է ստեղծագործություններ պատերազմի, նավատորմի պատմության և այլ բնագավառների մասին: Այսօր մեր երիտասարդներին պետք է կրթել՝ հենց նրան օրինակ բերելով»,- ընդգծեց Կամալովը:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ մեծ հաճույքով է նայել ադմիրալի կյանքի մասին պատմող ֆիլմը և նոր փաստեր է բացահայտել:

«Պարզ է, որ մեր պատմությունը անդադար է և այն, ինչ տեղի է ունենում այսօր, շատ սերտ կապված է, թե ինչ է տեղի ունեցել անցյալում, այդ թվում՝ այն ժամանակաշրջանում, երբ ապրել և աշխատել է ադմիրալ Իսակովը: Շատ կարևոր է հիշել մեր պատմությունը, գնահատել այն մարդկանց, ովքեր ստեղծել են Խորհրդային Միությունը, աշխատել են այն ուղղությամբ, որպեսզի մեր պետության հիմքերը լինեն ամուր, որպեսզի մեր ապագան լինի երաշխավորված»,- ասաց Կոպիրկինը:

Այս տարվա գարնանը Մոսկվայում, Երևանում և Ստեփանակերտում հանդիսատեսին ներկայացվել է նաև ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) մասին վավերագրական ֆիլմը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում