Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Չինաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄԻՊ-ից, դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը։ Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու միմյանցից սովորելը։

Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար կարևոր է համագործակցությունն այլ պետությունների գործընկեր ցանկացած հաստատության հետ։ Ասել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հասարակության շրջանում ունի բարձր վարկանիշ, որը կրկնակի պատասխանատվություն է։

Պաշտպանը ներկայացրել է հաստատության մանդատը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները։

Գրիգորյանն անդրադարձել է նաև Պաշտպանի հաստատության չորս մարզային ստորաբաժանումների աշխատանքին. կարևորել է կապը մարզերում ապրող բնակիչների հետ։

Դեսպանն իր հերթին ներկայացրել է, թե ինչպես են ՉԺՀ-ում պետական մակարդակում երաշխավորվում ու պաշտպանվում մարդու իրավունքներին վերաբերող հարցերը։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am