Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Հայաստան» խմբակցությունը զինված ուժերի բարեփոխման ռազմավարություն դեռևս չի տեսնում

«Հայաստան» խմբակցությունը զինված ուժերի բարեփոխման ռազմավարություն դեռևս 
չի տեսնում

ԵՐԵՎԱՆ,17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցությունը իշխանության կողմից ներկայացված զինված ուժերի բարեփոխման ռազմավարություն դեռևս չի տեսնում, իսկ պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի և «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրումը համարում է դետալային և խնդրահարույց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Երկու տարի իշխանությունը խոսում է զինված ուժերի բարեփոխման ռազմավարության մասին: 2022 թվականի փետրվարին նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե պատրաստ է ռազմավարությունը, որոշ բաներ դուրը չեն գալիս, հետ է ուղարկել լրամշակման, բայց արդեն նոյեմբերն է, իսկ գլոբալ ռազմավարությունը ներկայացված չէ, և փոքր դետալներով փորձում են տպավորություն ստեղծել, որ արմատական բարեփոխում է իրականացվում»,- նշեց Մանուկյանը:

Ըստ պատգամավորի՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը փոխարինելու է «Ես եմ» ծրագրին, որը, ինչպես նշում է իշխանությունը իր հիմնավորումներում, չի հաջողել:

««Ես եմ» ծրագիրը  գործարկվել է 2017 թվականի դեկտեմբերին և 2018 թվականին առաջին իսկ քայլերն են արվել դրա շրջանակներում: Հայաստանում 4 տարի եղել է այս իշխանությունը, նշանակում է այս իշխանությունը իր նշանակած պաշտպանության նախարարներով և զինվորական վերնախավով տապալել է «Ես եմ» ծրագիրը և հիմա նոր ծրագիր է առաջ բերում, որը ինքնին խնդրահարույց է»,- ասաց պատգամավորը:

Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ  «Հայաստան» խմբակցությունը ներկայացնելու է բարեփոխումների իր առաջարկները:

«Մեր զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը բացակայում է, որը կենացային մակարդակով Ազգային ժողովի ամբիոնից փորձում են փոխլրացնել իշխանության ներկայացուցիչները»,- եզրափակեց Մանուկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am