Ինովացիա

Հայկական 3 ստարտափ մասնակցում է 500 Global միջազգային աքսելերատորին

2 րոպեի ընթերցում

Հայկական 3 ստարտափ մասնակցում է 500 Global միջազգային աքսելերատորին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական LiveBoard, Text’nPayme և GOTCHA ստարտափները Վրաստանում մասնակցում են 500 Global միջազգային աքսելերացիոն ծրագրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 500 Global աքսելերատորը երկշաբաթյա ինտենսիվ ծրագրով նախագծված է խթանել ձեռներեցությունը, օգնել զարգացնել տեխնոլոգիական էկոհամակարգը, կապվել միջազգային ցանցերի հետ և օգնել մասնակից ընկերություններին ներդրումներ ներգրավելու հարցում:

Text'nPayMe-ն թվային ստեղնաշար է, որը բանկերի հաճախորդներին հնարավորություն է տալիս գումար ուղարկել ցանկացած սոցիալական ցանցում, մեսենջերում, նաև մուտքագրման դաշտ ունեցող ցանկացած այլ հավելվածի միջոցով: Գումար փոխանցելու համար անհրաժեշտ է օգտագործել տեքստային կամ ձայնային համապատասխան հրաման և հաստատել գործարքը:

LiveBoard-ը տրամադրում է բոլորը մեկում հարթակ, որը հատուկ ստեղծված է մանկավարժների համար: Այն թույլ է տալիս առցանց դասավանդման ձևաչափով սովորեցնել և շփվել ուսանողների հետ իրական ժամանակում, ինչպես նաև կազմակերպել նրանց դասավանդման գործընթացը:

GOTCHA-ն համակարգչային տեսողության վրա հիմնված տեխնոլոգիա է, որը հայտնաբերում է թաքնված հույզերը և բացահայտում հնարավոր խաբեության դեպքերը դեմքի մկանային գործողությունների վերլուծության և մարդու դեմքի վարքագծի նույնականացման միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում