Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Զախարովայի կարծիքով՝ ԱՄՆ բարի նպատակները հարցեր են առաջացնում

Զախարովայի կարծիքով՝ ԱՄՆ բարի նպատակները հարցեր են առաջացնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի բարի նպատակները հարցեր են առաջացնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման տեսակետ է հայտնել  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն որպես երկու երկրների բարեկամ աջակցելու է խաղաղության հաստատմանը:

«Չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանել ամերիկյան կողմի հայտարարությունը, որը նրանք հասցեագրել են երկու անկախ երկրներին»,-արձագանքելով լրագրողի հարցին՝ ասել է Մարիա Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, երկար տարիներ աջակցել է կոնֆլիկտի լուծմանը, այժմ էլ նույնն անում է որպես կողմերի հետ համատեղ ստորագրած հայտարարությունների հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am