Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սահակաշվիլիի մոտ, ենթադրվում է, հայտնաբերել են տուբերկուլյոզ եւ դեմենցիա

Սահակաշվիլիի մոտ, ենթադրվում է, հայտնաբերել են տուբերկուլյոզ եւ դեմենցիա

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մոտ բժիշկները, ենթադրաբար, հայտնաբերել են տուբերկուլյոզ եւ դեմենցիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին վրացական «Ինտերպրեսնյուս» գործակալությանը հաղորդել է Շալվա Խաչապուրիձեն:

«Խոսքը բժիշկների ենթադրական ախտորոշումների մասին է, եւ դրանք դեռ վերջնական չեն, դրանք միայն ենթադրություններ են, այնպես ինչպես եւս 34 հավանական հիվանդությունները Միխեիլ Սահակաշվիլիի մոտ»,-ասել Է փաստաբանը: Սահակաշվիլին գաղտնի Վրաստան Էր ժամանել անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին:

Այդ նույն տարվա հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել Էր Թբիլիսիում, ինչից հետո նրան տեղափոխել են Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտ, որտեղ նա հացադուլ Է հայտարարել: Հաջորդ ամսին նրան, առանց ազգականների եւ փաստաբանների համաձայնության, Ռուսթավ քաղաքի բանտից տեղափոխել են Թբիլիսիում գտնվող բանտարկյալների հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել Է հացադուլը:

Ընթացիկ տարվա մայիսի 12-ին Սահակաշվիլիին տեղավորել են Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական կլինիկայում, որտեղ նա գտնվում Է մինչեւ այժմ: Վրաստանում Սահակաշվիլին անցնում Է մի քանի քրեական գործերով: Իր ձերբակալությունը նա համարում Է անօրինական, իսկ առաջարդված մեղադրանքները՝ կեղծ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am