Տարածաշրջանային

Թուրքիան սկսել է մասնակիորեն ռուբլով վճարել ռուսական գազի մատակարարումների դիմաց

1 րոպեի ընթերցում

Թուրքիան սկսել է մասնակիորեն ռուբլով վճարել ռուսական գազի մատակարարումների դիմաց

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մասնակիորեն անցել Է ռուսական գազի մատակարարումների ռուբլով վճարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության Էներգետիկայի նախարարությունը:

Այնտեղ նշել են, որ պահեստարանները լեփ-լեցուն են:

Սեպտեմբերի կեսերին Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան գազի մատակարարումների 25 տոկոսը վճարելու Է ռուբլով: Իսկ հոկտեմբերի 12-ին, հանդես գալով Ռուսաստանի Էներգետիկայի շաբաթի շրջանակներում, Պուտինն առաջարկել Է տարանցումը «Հյուսիսային հոսքերից» վերաուղղորդել Սեւ ծովի տարածաշրջան եւ Թուրքիայում ստեղծել խոշորագույն գազային հաբ՝ Եվրոպա մատակարարումների համար: Էրդողանն իր կողմից հայտարարել Է, որ հանձնարարել Է արագորեն սկսել աշխատանքն այդ գաղափարի ուղղությամբ:

Հոկտեմբերին Թուրքիայի գանձատան եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Անկարան խնդրում Է «Գազպրոմ»-ին՝ մատակարարումների զեղչեր անել, ինչպես նաեւ ձգտում Է հասնել ուշացումներով վճարումների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում