Միջազգային

Ուկրաինայում անջատվել են Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ․ CNN

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում անջատվել են Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ․ CNN

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անբավարար ֆինանսավորման պատճառով հոկտեմբերի 24-ից Ուկրաինայում անջատվել են SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետի 1300 տերմինալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով թեմային լավատեղյակ աղբյուրներին։

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայում ընդհանուր առմամբ կա Starlink-ի շուրջ 25 հազար տերմինալ, որոնցից յուրաքանչյուրի սպասարկումը ամսական կազմում է 2500-4500 ԱՄՆ դոլար։

SpaceX-ը հոկտեմբերին դիմել էր Պենտագոնին՝ ասելով, որ Ուկրաինայում Starlink-ի գործունեության ֆինանսավորման նպատակով ծախսել է գրեթե 100 մլն ԱՄՆ դոլար և այլևս չի կարող դա անել։ Ընկերությունից խնդրել էին պաշտպանության դեպարտամենտից ստանձնել ֆինանսավորման մեծ մասը։ Այս լուրի հրապարակումից օրեր անց, սակայն, Մասկը հայտարարել էր, որ իրենք կշարունակեն անվճար սպասարկել Ուկրաինային։

Թեմայից քաջատեղյակ աղբյուրը տեղեկացրել է, որ ֆինանսավորման բացակայության պատճառով հոկտեմբերի 24-ից 1300 տերմինալների կապն ընդհատվել է, ինչը «մեծ խնդիր է» դարձել Ուկրաինայի զինված ուժերի համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում