Israir Airlines ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Թել Ավիվ – Երևան – Թել Ավիվ երթուղով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Israir Airlinesավիաընկերությունը սույն թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկել է Թել Ավիվ – Երևան – Թել Ավիվ երթուղով չվերթերը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, չվերթերը կիրականցվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրը: