Տնտեսություն

Հայաստանն Արցախին կտարամադրի 20 միլիարդ դրամի չափով վարկ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն Արցախին կտարամադրի 20 միլիարդ դրամի չափով վարկ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի 20 միլիարդ դրամ գումարի չափով միջպետական վարկ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում։

Միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։

Գումարը կտրամադրվի Արցախի կառավարությանը՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում