Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանը գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանել

Հայաստանը գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ 2022 թվականի սեպտեմբերին  եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ.  2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը ունեցել է 691 հազար 87 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավել է ավելի քան 10 հազարով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև պետք է արձանագրեմ, որ այս ցուցանիշը 2021 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 39 946-ով կամ 6,1 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 108 312-ով կամ 18,6 տոկոսով: Մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված բոլոր աշխատավարձերը միասին վերցված 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23,5 տոկոսով:

«Սա, կարծում եմ, մի տարվա համար շատ կարևոր ցուցանիշ է: 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ այս ցուցանիշն ավել է 74 մլրդ 161 մլն դրամով, կամ 73,2 տոկոսով, այսինքն՝ հիմա Հանրապետության աշխատավարձային ընդհանուր ֆոնդը 73 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի սեպտեմբերին: Շատ կարևոր է եկամտային հարկի ընդհանուր գումարը. Սա, թերևս, այն թիվն է, որը կարող է մեզ հպարտանալու տեղ տալ: 2022 թվականի սեպտեմբերի, 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ եկամտային հարկն ավել է հավաքագրվել 5 մլրդ 351 մլն դրամով կամ 17,6 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ՝ 10 մլրդ 556 մլն դրամով կամ 41,8 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով մեկ մարդուն վճարած միջին աշխատավարձին՝ վարչապետն արձանագրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի համեմատ մեկ մարդուն վճարված աշխատավարձն ավել է 35 հազար 769 դրամով կամ 16,4 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 80 հազար 77 դրամով կամ 46,1 տոկոսով:

«Իհարկե, թվերը շատ կարևոր են և շատ տպավորիչ են, և հույս ունեմ, որ մենք այս տեմպը կշարունակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am