Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանի արևելյան ուղղության հայկական դիրքերի վրա. իրավիճակը հարաբերականորեն կայունացել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 24-ի ժամը 20:30-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:
Ըստ աղբյուրի՝ ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: