Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը Եվրոպական խորհրդարանում ՀՀ-ի հարցերով մշտական զեկուցողին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից վերջին սանձազերծված ագրեսիայի հետևանքները

1 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղարը Եվրոպական խորհրդարանում ՀՀ-ի հարցերով մշտական զեկուցողին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից վերջին սանձազերծված ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ԱԽ քարտուղարը ողջունել է Անդրեյ Կովաչևի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ փոխհամագործակցությունը նպաստելու է դրական արդյունք ունենալուն:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները, ինչպես նաև՝ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ: Քարտուղարը նաև ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները նաև որպես անվտանգային բաղադրիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում