Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Փաշինյանը չի բացառում անհրաժեշտության դեպքում հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ժամկետը երկարաձգելու հարցի ուսումնասիրումը

Փաշինյանը չի բացառում անհրաժեշտության դեպքում հայ-ադրբեջանական սահմանին 
ԵՄ առաքելության ժամկետը երկարաձգելու հարցի ուսումնասիրումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության՝ 40 հոգուց բաղկացած դիտորդական առաքելությունը առաջիկայում կժամանի Հայաստան. փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարաձգել դիտորդական առաքելության ժամկետը կամ այն դարձնել մշտական, ՀՀ վարչապետ Փաշինյանը համոզված չէ դրանում, սակայն չի բացառում անհրաժեշտության դեպքում խնդրի ավելի խորը ուսումնասիրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում:

Փաշինյանը նախ արձանագրեց և ողջունեց ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Նա հիշեցրեց, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 4-ին Պրահայում տեղի ունեցած քառակող հանդիպման ընթացքում:

«Եվ պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ  օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է: : Հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունն առաջիկայում կժամանի Հայաստան: Ի սկզբանե պլանավորված է, որ 2 ամիս պետք է աշխատի դիտորդական առաքելությունը: Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական: Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որը մեր հանրության և փորձագիտական շրջանակում քննարկվում է: Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,-ընդգծեց վարչապետը:

Պրահայում ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նշվել է, որ առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am