Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Քննարկվում է ՀՀ տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին նաև ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման. Միրզոյան

Քննարկվում է ՀՀ տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին նաև ԵԱՀԿ 
դիտորդներ գործուղելու թեման. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկվում է Հայաստանի տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին  նաև ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Քննարկվում է ՀՀ տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին նաև ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Շատ մոտ ապագայում մենք այս մասով ևս հստակություն կունենանք»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով ակնկալիքներին նախատեսվող ԵՄ դիտորդական առաքելության գործուղումից՝ ԱԳ նախարարն ասաց, որ ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել:

«Մենք ակնկալում ենք միջազգային մասնակցություն, միջազգային դերակատարում Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ խաղաղության հաստատման գործում: Իսկ, եթե մասնավորեցնենք, ապա, մեր ակնկալիքներն են, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա, և այդ փաստերը կվկայեն, որ Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և կա ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը: Բայց, նաև, պետք է այս առաքելությանը վերագրենք հետագա նոր ագրեսիայի կանխման կարևոր առաքելություն, ավելի լայն իմաստով՝ կայուն խաղաղության հաստատում»,-ասաց Միրզոյանը:

Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ից եկող առաքելությունը դերակատարում կունենա այս հարցում:

Եվրոպական Միությունը որոշում է կայացրել 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am