Հասարակական

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնն ու Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ինստիտուտը կմիավորվեն

1 րոպեի ընթերցում

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնն ու Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ինստիտուտը  կմիավորվեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն և «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ն կմիավորվեն և կանվանափոխվեն «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:

Նրա խոսքով` միավորման արդյունքում կստեղծվի խոշոր, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն:

«Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» շահագործվող բժշկական սարքավորումները ձեռք են բերվել նախորդ դարի 60-70-ական թվականներին և այժմ գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Մեր մասնագետների գնահատմամբ` շենք-շինության և օժանդակ կառույցների համալիր հիմնանորոգումը 1.8 միլիարդ դրամ կարժենա: Կենտրոնը առկա ռեսուրսներով չի կարող մրցունակ լինել այլ բուժկենտրոնների հետ»,-ասաց Սիմոնյանը` հավելելով, որ 2023 թվականին նախատեսվում է նորաստեղծ կենտրոնի համար 600 միլիոն դրամի շրջանակներում ձեռք բերել սարքավորումներ:

Գևորգ Սիմոնյանը նշեց, որ նախագծով կադրային կրճատում չի նախատեսվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում