Սպորտ

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամ Գոռ Սահակյանը դարձել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 67կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել 134 կգ, իսկ հրումում` 167 կգ: Երկամարտի 301 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Նախօրեին ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 116 կգ, իսկ հրումում` 140 կգ: Երկամարտի 256 կգ արդյունքով Ռաֆիկ Մինասյանը դարձել էր Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում