Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով

Երևանի տրանսպորտային պարկը մինչև տարեվերջ կհամալրվի 165 ավտոբուսներով և 
30 տրոլեյբուսներով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի տրանսպորտային պարկը  մինչև տարեվերջ կհամալրվի 165 հատ 8.5 մետրանոց  ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

«Մինչև այս տարվա վերջ Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի 165 հատ 8․5 մետրանոց ավտոբուսներով, իսկ մինչև մյուս տարվա վերջ  նախատեսվում է ձեռք բերել ևս 87 հատ 12 մետրանոց ավտոբուսներ։ Խնդիր ունենք մաքսատան հետ՝ ավտոբուսների սպասարկման տեխնիկական մասերի հետ կապված: Շուտով տեխնիկապես չշահագործվող ավտոբուսները ևս կմտնեն շահագործման»,-ասաց նա:

Պատասխանատուների խոսքով` միասնական տոմսային համակարգի փաթեթը ամբողջականացվել է և դրվել  մրցույթի: Նախորդ տարվա վերջին մրցույթը կայացել է, որոշակի քննարկումներ կային հաղթողի հետ, այս պահի դրությամբ   դիտարկվում է մրցույթը վերահայտարարելու  տարբերակ:

Միասնական տոմսային համակարգի իր մեջ ընդգրկելու է  մետրոն և շուրջ 946 միավոր  վերգետնյա շարժակազմը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]